
Կորոնավիրուսով վարակվել է ևս 72 մարդ. դեպքերի ընդհանուր թիվը՝ 1473
Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 1473: Նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն ավելացել է 72-ով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մահվան դեպքերի թիվը (24) չի ավելացել:
Բուժվածների թիվն էլ 633 է, որը ապրիլի 21-ի համեմատ՝ ավելացել է 24-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել