HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած: ՀԾԿՀ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը.

Հաշվի առնելով, որ՝

  • ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,
  • ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։  

Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։

Մեկնաբանություններ (1)

Ռուզաննա
ՀԾԿՀ-ն ուղղակի չի պատկերացնում ծայրահեղ վիճակի հասած ժողովրդի անելանելի պայմանները։Եթե որոշ ծրագրերից օգտվել են բնակչության մի մասը, պետական հիմնարկների աշխատդղներ են մյուս մասը, էդ ամբողջ թիվը բնակչության միայն կեսն է։ Առնվազն մյուս կեսը չի ստանում գումար, քանի որ չգրանցված , օրավարձեվ աշխատողներ են։ Եթե սովին, խանութներում գոյացող պարտքին մի կերպ դիմանում ենք, @@անլույս ու անգազ էս ազգը սռնվազն կմահանա։ Սա գլոբալ բնույթ է կրում։Եթե որեւէ ընտանիքի հասել է օրինակ 26000 դրամ, դրանով մարդը չի կարող ամբդղջ օրը տանը գտնվող տանեցիներին կերակրել, կոմունալ վճարներ անել։ Դա կլինի ամենամեղմ ասած՝ սպանդ ազգի հանդեպ։ Ի դեպ , նշեմ որ կապի նախարարությունն էլ կարծես մատերի արանքով է նայում ժողովրդի էս վիճակին։ Երեկ անջատել է բջջային կապը՝ զրկելով մարդկանց իրազեկվելու, զինվորի հետ կապից, չաշխատող ազգի վրա անջատում իրականացնելը թուրքաբարո վերաբերմունք է սեփական ազգի մկատմանբ։ Մեր կառավարությունը խստագույնս պիտի զգուշացներ, որ իր բնակիչը կենսական կարիքներից չպիտի զրկվի արտակարգ իրավիճակում։ Չեք հասկանում , որ առանց այդ էլ լրիվ աղքատացել ենք , դուք եք մեզ նստեցրել տանը, ինչ իրավունքով եք զրկում լույս, գազ , ջոր ունենալուց? Սա աբսուրդ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter