
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը, որով փոփոխություն է առաջարկվում Հարկային օրենսգրքում: Նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայնով:
Պատգամավորն առաջարկում է փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերի ուշացումների տույժ-տուգանքների չափը նվազեցնել: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը այժմ վճարում է 0.075 տոկոսի չափով տույժ: Փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում ժամկետանց հարկ վճարողի տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը կդառնա 0.04 տոկոս:
Մյուս նախագիծը ևս Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն է առնչվում, հեղինակը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նապագահ Բաբկեն Թունյանն է: Այն ընդունվեց միաձայն` 111 ձայնով:
Պատգամավորն առաջարկում է հնարավորություն ընձեռել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ` առնվազն մեկ տարում:
Մեկնաբանել