Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները
Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները
Կառավարության նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Համաձայն այդ որոշման՝ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պարետատունն առաջնորդվելու է նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ:
Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:
Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
- Պոլիգրաֆիական գործունեություն
- Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
- Քարի սղոցում, մշակում և հարդարում
- Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
- Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
- Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
- Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում
Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
- Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
- Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
- Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
- Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ
Տեղեկատվություն, կապ հատվածում՝
- Գրքերի հրատարակություն
- Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
- Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
- Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում
Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
- Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ
Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
- Արհեստակցական միությունների գործունեություն
- Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
- Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
- Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Բացառություն ստանալու դիմում-հայտը ընկերությունները կարող են ներկայացնել առցանց:
Մնացած մանրամասները՝ որոշման մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել