HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 4 774 դեպք

Ապրիլի 23-ի առավոտյան տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 774 նոր դեպք, որոնք գրանցվել են Դաշնության 81 շրջաններում։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 62 773-ի։

Երկրորդ օրն է արդեն, ինչ Ռուսաստանում գրանցվում է վարակակիրների թվի նվազում։ Ապրիլի 21-ի տվյալներով՝ Ռուսաստանը հայտարարել էր 5 642 նոր դեպքերի մասին, իսկ ապրիլի 22-ին այդ թիվը կազմում էր 5 236։

Հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (1 օրում՝ 1 959 դեպք), Մերձմոսկվայում (1 օրում 688 դեպք), Սանկտ Պետերբուրգում (1 օրում 191 դեպք), Մուրմանսկի մարզում (1 օրում 97 դեպք), Յամալո-Նենեցական ինքնավար շրջանում (1 օրում 94 դեպք), Նիժեգորոդսկի մարզում (1 օրում 73 դեպք) և Ռոստովի մարզում (1 օրում 71 դեպք)։

Վերջին 1 օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, համավարակի տարածումից ի վեր մահվան ցուցանիշների թիվը հասել է 555-ի։ Ըստ վերջին տվյալների՝ ապաքինվածների թիվը կազմում է 4 891 (1 օրում՝ 471 բուժված)։

Կորոնավիրուսով հնարավոր վարակված պացիենտների շրջանում իրականացվել են շուրջ 2,4 միլիոն լաբորատոր հետազոտություններ։ Միայն վերջին օրվա ընթացքում՝ շուրջ 149,3 հազար թեստ։

Լուսանկարը՝ «Moskva News Agency»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter