HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը 60 օրով սահմանափակել է ԱՄՆ ներգաղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ի երեկոյան ստորագրել է հրաման, որով նախատեսվում է 60 օրով սահմանափակել ԱՄՆ կացության քարտ տալու գործընթացը։ Հետագայում հրամանը կարող է վերանայվել և, նույնիսկ, երկարաձգվել։

Իր հերթական քաղաքական նախաձեռնության մասին Թրամփը դեռ հայտարարել էր ապրիլի 21-ի երեկոյան՝ այդ մասին գրառում կատարելով «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Ապրիլի 22-ի երեկոյան Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը կօգնի ԱՄՆ գործազուրկներին։ «Դադարեցնելով ներգաղթը՝ մենք կօգնենք գործազուրկ ամերիկացիներին լինել առաջինը՝ թափուր աշխատատեղերը զբաղեցնելու համար, երբ ամերիկյան տնտեսությունը վերաբացվի»,- նշել է Թրամփը։

Սահմանափակումները կտարածվեն միայն արտասահմանցիների վրա, որոնք չեն դիմել ԱՄՆ ներգաղթի փաստաթղթերի համար և գտնվում են երկրի սահմաններից դուրս։ Արգելքը չի տարածվում այն արտասահմանցիների վրա, որոնք ունեն ներգաղթի վիզա կամ գործող կացության քարտ, ինչպես նաև այն արտասահմանցիների վրա, որոնք արդեն գտնվում են ԱՄՆ-ում և պատրաստվում են օրինական ճանապարհով ստանալ գրին քարտ։

Արգելքը չի տարածվի նաև բուժաշխատողների վրա, որոնք ներգաղթի վիզայով ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների արտասահմանցի ամուսինների և երեխաների վրա։

Մարտի 13-ից սկսած, երբ ԱՄՆ-ում մտցվեց արտակարգ իրավիճակ, մեկ ամսվա ընթացքում 22 միլիոն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար։ Մեծ դեպրեսիայից հետո, գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Միացյալ Նահանգներում։

Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter