HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀ 230 քաղաքացի Երեւան է վերադառնում Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից

Ռուսական «Ural Airlines» ավիաընկերության օդանավը ՀՀ 230 քաղաքացիների այս պահին Ռուսաստանից տեղափոխում է հայրենիք: Այս պահին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Առավոտյան ինքնաթիռը ՌԴ մայրաքաղաքից մեր քաղաքացիների հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վերցրել է Հայաստան վերադարձող ուղեւորների մեկ այլ խմբի եւ այժմ դեպի Երեւան ճանապարհին է:

Չնայած նախատեսվում էր, որ օդանավը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի 19:30-ին, վերջինիս կայքից տեղեկանում ենք, որ այն կուշանա մինչեւ 20:24: Այս պահին ինքնաթիռը դեռ գտնվում է Ռուսաստանի օդային տարածքում:

Սա Ռուսաստանից կազմակերպվող 7-րդ տեղափոխությունն է: Հիշեցնենք, որ 4 խումբ Երեւան է տեղափոխվել Մոսկվայից, 1-ական՝ Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից:

Դեսպանությունը հայտնել է, որ ինքնաթիռով Հայաստան են տեղափոփվում նաեւ ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները։

Դիվանագիտական կառույցը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ վերադարձող քաղաքացիներին տոմսերով ապահովելու համար: 

Հայաստան վերադարձողները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Առաջին լուսանկարը՝ ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter