Ամերիկացի գիտնականները պարզել են արևի ճառագայթների ազդեցությունը կորոնավիրուսի վրա
Արևի ուղիղ ճառագայթներն ուժեղ ազդեցություն են ունենում COVID-19 նոր կորոնավիրուսի վրա և նպաստում վիրուսի վերացմանը։ Այդպիսի հայտարարությամբ ապրիլի 23-ին՝ հինգշաբթի օրը, Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ ներքին գործերի նախարարության գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Ուիլյամ Բրայանը, գրում է «Deutsche Welle»-ն։
Այսպես, 21-24 աստիճան ցելսիուսի և 80 % խոնավության մակարդակի պայմաններում վիրուսային մասնիկի «կես կյանքը», որը հայտնվել է մարդու բերանային հեղուկի մակերևույթին, մնում է երկու րոպե, իսկ օդում նույն մասնիկի համար 20 % խոնավության մակարդակի պայմաններում՝ մոտ 1,5 րոպե, հայտարարել է Բրայանը։
Բրայանը հիմնվել է Կենսաբանական պաշտպանության վերլուծության և հակազդեցության ամերիկյան ազգային կենտրոնի գիտնականների հետազոտության վրա։ Գիտնականները պարզել են, որ նման ջերմաստիճանի և արևի ճառագայթների բացակայության պայմաններում մակերևույթին գտնվող մասնիկի «կես կյանքը» 6 ժամ է (80 % խոնավության մակարդակի պարագայում) և 18 ժամ` (20 % խոնավության մակարդակի պարագայում), իսկ օդում 20 % խոնավության մակարդակի պարագայում` մոտ 60 րոպե։
LIVE: Press Briefing with Coronavirus Task Force https://t.co/dCllm9QbNQ
— The White House (@WhiteHouse) April 23, 2020
Հետազոտության արդյունքները դեռևս չեն հրապարակվել։ NBACC-ի մասնագետները ընդգծում են, որ COVID-19 հարուցիչի փոխանցման շղթայում նախկինի նման առկա են անհայտ օղակներ։
Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 2 745 469 մարդու, ապաքինվածների թիվը՝ 755 462-ի, իսկ մահացածների թիվը` 191 791-ի։ Կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։
Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել