
Հաստատվել է կորոնավիրուսի ևս 81 դեպք, ընդհանուր` 1677 հոգու մոտ
Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:
Այսպիսով` կան կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 28 հոգի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել