HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվը հասել է շուրջ 6 000-ի

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 966 նոր դեպք, մահացել ևս 66 պացիենտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին հայտարարել է ՌԴ կառավարությանը կից Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 588 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 681-ի։

Հիվանդներ գրանցվել են երկրի բոլոր 85 շրջաններում։ Դեպքերի մեծ մասը Մոսկվայում են, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2 612 նոր դեպք, 41 մարդ էլ մահացել է։ Ուրբաթ օրը մահացել էր 60 մարդ, իսկ նոր դեպքերի թիվը երկրում 5 849-նն էր։ Այս ցուցանիշն սկսել է աճել՝ երեք օր տևած անկումից հետո։

Ապրիլի 25-ին Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում հիվանդանոց է ընդունվել 108 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, ըստ գլխավոր բժշկի տվյալների, ստացիոնար բուժման մեջ գտնվում է 620 մարդ, որոնց 65 %-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Հիվանդանոցի տվյալներով, որը համաճարակի սկսվելուց ի վեր ընդունում է բացառապես կորոնավիրուսով հիվանդների, ընդհանուր առմամբ ունի 785 մահճակալ։

Ռուս համաճարակաբաններն իշխանություններին առաջարկել են առնվազն երկու շաբաթով երկարաձգել կարանտինային խիստ պայմանները։ Ապրիլի 24-ին Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննան Պոպովան զգուշացրել է, որ հնարավոր է լինի կորոնավիրուսի վարակման կտրուկ աճ, եթե թուլացվի ինքնամեկուսացման ռեժիմը։ Առաջարկությունը երկարաձգելու համար պետք է հաստատվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 855 699-ի, ապաքինվածների թիվը՝ 815 891-ի, մահացածների թիվը՝ 198 532-ի։

Լուսանկարը՝ «TACC» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter