HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահացած չորս բուժքրոջ մասին

Սանկտ Պետերբուրգում ապրիլի սկզբից COVID-19 կորոնավիրուսից մահացել է չորս բուժքույր։ Այդ մասին ապրիլի 25-ին ռուսական «Интерфакс»-ին հայտնել են Սանկտ Պետերբուրգի առողջապահության քաղաքային հանձնաժողովից։

«Ապրիլի սկզբից մահացել է չորս բուժքույր։ Բայց նրանք, զուգահեռաբար, ունեցել են կամ ծանր հիվանդություններ, որոնք հանգեցրել են մահվան, կամ էլ վարակվել են աշխատանքային պարտականությունների կատարումից դուրս։ Բուժաշխատակիցներն այլ վայրերում կարող են վարակվել, ինչպես բոլոր մյուս մարդիկ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք վարակված լինեն աշխատավայրում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Մահացածներից երկուսը՝ 30 և 55 տարեկան, աշխատել են Պատերազմի վետերանների հոսպիտալում, 56 տարեկան մի կին՝ Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում, 58-ամյա մի կին էլ՝ քաղաքային պոլիկլինիկաներից մեկում։ Հանձնաժողովի մամլո ծառայությունը հավելել է, որ վարակման հանգամանքները, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքի մահվան հիմնական պատճառը, կպարզվի օրենքով սահմանված բոլոր գործընթացների իրականացումից հետո։

Ավելի վաղ, Ելիզավետինսկի հիվանդանոցի ղեկավարությունը հայտնել էր անեսթեզիոլոգ Սերգեյ Բելոշիցկիի մահվան մասին, որը հիվանդանոցում աշխատել էր ավելի քան 20 տարի։ 2020 թվականի փետրվարին նա աշխատանքի էր անցել Ալեքսանդրովյան հիվանդանոցում։ «Նա անձամբ էր բուժում այդ հրեշային հիվանդությամբ տառապող պացիենտներին։ Վարակվել է բժշկական պարտքը կատարելու ժամանակ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Ապրիլի 23-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի Բոտկինի ինֆեկցիոն հիվանդանոցում COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել 121 բուժաշխատողի մոտ։ Նրանցից երեքը միացված են արհեստական շնչառության ապարատներին։

Լուսանկարը՝ «The Moscow Times»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter