HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռլինը հաստատել է, որ Չինաստանը փորձում է ազդել Գերմանիայի նախարարությունների աշխատակիցների վրա

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ չինացի դիվանագետները փորձել են գաղտնի կապ հաստատել դաշնային նախարարությունների պաշտոնատար անձանց և աշխատակիցների հետ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Ապրիլի 26-ին գերմանական «Welt am» պարբերականը գրել է, որ Բունդեսթագի պատգամավոր, «Միություն 90/կանաչներ» կուսակցության անդամ Մարգարետե Բաուզեն համանման հարցում է ուղարկել դաշնային կառավարությանը և ստացել դրական պատասխան։ 

Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ Չինաստանի դիվանագետները ցանկացել են, որ գերմանական կողմն իր հայտարարություններում նշի, որ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի գործողությունները եղել են արդյունավետ։

Չինաստանի նման վարքագիծն անհանգստացրել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը։ Սակայն դաշնային կառավարությունից նշել են, որ Գերմանիան չի հետևել չինական կողմի կոչերին։ Բեռլինը նշել է, որ «թափանցիկությունն առաջատար դեր ունի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում և հստակորեն այս նոտան փոխանցվել է Պեկինին»։ Գերմանիան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը «ունեն սերտ կապեր տարբեր համագործակցությունների շրջանակներում, որոնց թվում է լայնամասշտաբ ռազմավարական գործընկերությունը, ներառյալ չինացի դիվանագետների հետ տեղեկատվության փոխանակումը»։

Իր հերթին պատգամավոր Մարգարետե Բաուզեն քննադատել է Բեռլինին՝ Չինաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք համար։ Ներքաղաքական գործունեության եվրոպական ծառայությունը Չինաստանին դասել է այն երկրների շարքում, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ակտիվորեն տարածում են ապատեղեկատվություն և դավադրությունների տեսություններ։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 965 730-ի, ապաքինվածների թիվը՝ 871 286-ի, իսկ մահացածների թիվը՝ 205 658-ի։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter