Հանրային պաշտպանները քաղաքացիներին կօգնեն սոցիալական աջակցության համար դիմում լրացնել
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ
- կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,
- ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, հայտարարում է՝
համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:
Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]
Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2
Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714
Viber (+374) 33 600 714
WhatsApp (+374) 33 600 714
Skype (+374) 33 600 714
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել