Սևանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք
Սևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հակառակ Սևան համայնքում շուրջ երկու ամիս իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին` հաստատվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք: Սևանի բնակչի թեստավորման արդյունքը եղել է դրական:
«Տեղեկացնում ենք, որ իրականացվում են համապատասխան միջոցառումներ տվյալ անձի շփման շրջանակը ճշտելու, ինչպես նաև շփվածների, ընտանիքի անդամների մեկուսացման աշխատանքները կազմակերպելու համար:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար հորդորում ենք` մնալ տանը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, հետևելով պարետատան ցուցումներին և առողջապահության նախարարության հրահանգներին։ Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել զգոնություն»,- հայտնել է Սևանի քաղաքապետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել