
Կորոնավիրուսով վարակվել է ևս 65 մարդ. դեպքերի ընդհանուր թիվը՝ 1932
Ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 1932: Նախորդ օրվա համեմատ դեպքերն ավելացել են 65-ով: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մահվան ելքով դեպքեր թիվը նույնն է՝ 30:
Բուժվածների թիվն էլ 900 է, որը ապրիլի 28-ի համեմատ՝ ավելացել է 34-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել