HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է հետևյալը.

«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորու­թյուն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություն­ներին` ի շահ մեր ժողովուրդների»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter