
2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կմեծանա 160 միլիարդ դրամով. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Խորհրդարանն ընդունեց «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այս փոփոխությամբ առաջարկվում է 160 միլիարդ դրամով բյուջեի դեֆիցիտը (պակասորդը) մեծացնել` համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար: Նախագիծն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:
Այն ընդունվեց 87 կողմ, 16 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այսպիսով, խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:
Մեկնաբանել