HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը միանվագ 300 000 դրամ կտրամադրի Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանի

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին որոշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 86 մլն 100 հազար դրամ տրամադրել։ Նպատակը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300 000 դրամի չափով պարգևատրումն է։

2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի  287 վետերան: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ սա միանվագ պարգևատրում է, բայց 2019 թվականից կրկնապատկվել է ամենամսյա պարգևավճարը՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։

Ընդունված առաջարկով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ  Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների կհատկացվի դրամական աջակցություն։

Լուսանկարում՝ միջոցառում Հայաստանի վետերանների միավորումում, վարչապետի կայքի արխիվ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter