HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդլայնվել է 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում վարչապետը տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթում  ընդունվեց նաև հակաճգնաժամային 8-րդ միջացառման շահառուների շրջանակի ընդլայնման որոշումը։ Այսպիսով՝ 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց 36,000-ով։ Վարչապետ Փաշինյանը խնդրեց Զարուհի Բաթոյանին ներկայացնել, թե ովքեր կարող են ներառվել 8-րդ ծրագրի մեջ։

Նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ընդլայնվել են ոչ միայն ոլորտները, այլև ներգրավվել են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին։

Ընդլայնված ոլորտներն են՝ հագուստի արտադրություն, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեություն և 40-99 % տեսակարար կշռով տուժած ոլորտներ։ 

«Սրանք այն ոլորտներն են, որոնցով մենք ավելացնում ենք շրջանակը։ Բյուջեն կկազմի ավելի քան 2 մլրդ դրամ միայն այս շուրջ 36,000 անձանց դեպքում։ Ցանկում ընդգրկված անձինք կարող են դիմում ներկայացնել մայիսի 4-ին»,-նշեց Զարուհի Բաթոյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 մլրդ դրամ։ Շահառու տնտեսվարողների թիվը 22,000 է, շահառու ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 775, 000 մարդ։

14-րդ միջոցառման մասին վարչապետը նշեց, որ օգնում են առանց բացառության բոլոր ուսանողներիներին՝ այն տարբերությամբ, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար աջակցությունն ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար պակաս շոշափելի է։

«Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ խթանների և քաջալերումների ճիշտ համակարգեր ունենալուց»,- նշեց վարչապետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter