HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների անցկացման կարգի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց ընդունելության քննության կարգը։ Ապրիլի 27-ին նախարարը հայտնել էր, որ բոլոր մասնագիտություններով մեկ քննություն է լինելու, որի նպատակն է ավելորդ կուտակումներ թույլ չտալ եւ կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը։

Ընդունելության քննություններին արդեն հայտագրված աշակերտների մասին նախարարը նշեց, որ նոր հայտագրում են իրականացնելու մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԳԹԿ կայքում ստեղծված համապատասխան էջում։ Այն աշակերտները, որոնք գումար են վճարել երկու-երեք քննության համար, ապա գումարը հետ կստանան, կպահպանվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամը։

Դիմում-հայտում կհայտագրվեն մասնագիտությունները՝ ըստ անվճար եւ վճարովի համակարգերի։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ կարող են մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե բոլոր մասնագիտությունների համար միեւնույն քննությունն է։

Ըստ նախարարի՝ սա հնարավորություն կտա կարեւորելու մասնագիտությունը. «Յուրաքանչյուր ոք, ով հայտ կներկայացնի, պիտի շատ լավ մտածի, թե ինչ մասնագիտություն է ուզում ընտրել»,- նշեց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննություններն անցկացվելու են մեկ փուլով, հավասար միավորների դեպքում առավելություն տրվելու է ըստ մեդալակիրների, մրցույթների մասնակցության եւ արդյունքների, հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների օլիմպիադաների 1-ին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, ցանկում տվյալ մասնագիտության դիմած աստղանիշով մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով մեկից ավելի առարկաների դեպքում այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին։ Աստղանիշով նշվածները այն առարակներն են, որոնք պետք է հանձնեին, սակայն իրավիճակով պայմանավորված՝ այս տարվա մրցույթի ժամանակ պետք է նայել ատեստատների գնահատականները։ Առավելություն տրվելու է պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին եւ միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին։ Հուլիսի 18-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները։ Նախարարը նշեց նաեւ, որ կան քննություններ, որոնք լինելու են ներբուհական, որոնք կապ ունեն սպորտի եւ արվեստի հետ։

Լինելու է նաեւ լրացուցիչ մրցութային փուլ, եւ բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ մրցույթին։

Նախարարը հայտնեց, որ քիչ անց կհրապարակեն մասնագիտությունների համար մրցութային առարկաների ցանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter