HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ինչպես հայտնում են ռուսական տեղեկատվական գործակալությունները, վարչապետն այդ մասին արդեն հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինին տեղի ունեցած տեսակապի ժամանակ։

Միշուստինը նշել է, որ կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Կառավարության ղեկավարի ժամանակավոր պարտականությունների իրականացումը Միշուստինն առաջարկել է հանձնարարել Պուտինի նախկին օգնական, ներկայումս առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։ Ընդ որում, Միշուստինը վստահեցրել է Պուտինին, որ կառավարությունը կշարունակի իր ակտիվ աշխատանքը, իսկ ինքը կլինի կապի մեջ։

Պուտինն իր հերթին Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում և նշել, որ համաձայն է Բելոուսովին նշանակել վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող։ Պուտինն արդեն իսկ ստորագրել է համապատասխան հրամանը։

Լուսանկարում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter