HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 82-ով․ ընդհանուր՝ 2148

Մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2148-ի, ինչը նախորդ օրվա համեմատ աճել է 82-ով։ Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետնրոնը։

Նախօրեին արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածը 27-ամյա կին է, և ըստ առողջապահության նախարարության՝ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով, մահվան ելքով դեպքերի թիվը կազմում է 33։

Առողջացել և դուրս է գրվել ևս 48 քաղաքացի։ Այս պահի դրությամբ առողջացածների ընդհանուր թիվը  977 է։

Փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter