
Ոստիկանությունում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել, 9 անձ արդեն առողջացած է
Ոստիկանական համակարգում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրված եղել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 9 ոստիկան արդեն առողջացել է։ Այսինքն ՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 ոստիկան։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ներկայացրել ենք նաև Ազգային անվտանգության ծառայության ցուցանիշները, համաձայն որի՝ այս կառույցում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել, երեք անձ արդեն առողջացել է, 13-ը գտնվում են հսկողության ներքո։ Իրավապահ երկու մարմիններում՝ Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան։
Ապրիլի 20-ին հայտնել ենք նաև մեկ դատախազներից մեկի՝ կորոնավիրուսով ախտորոշման մասին, որը դեռևս փաստացի բուժում է ստանում։
Մեկնաբանել