
Ծայրահեղ ծանր վիճակում են 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված են 5-ը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով պատկերը հետևյալն է`
? Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
? Ծանր վիճակում` 63 հոգի
? Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
? Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի
Նշենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի ևս 125 դեպք, ընդհանուր` 2273 հոգու մոտ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք (որից մեկը եղել է 27 տարեկան) և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել