HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսով հիվանդ է Մոսկվայի բնակչության 2 %-ը․ Սերգեյ Սոբյանին

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կազմում է քաղաքի բնակչության շուրջ 2 %-ը։ Այդ մասին իր կայքում նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Բնակչության տարբեր խմբերի սքրինինգային հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը կազմում է Մոսկվայի ընդհանուր բնակչության շուրջ 2 %-ը։ Սա ցածր ցուցանիշ է աշխարհի խոշոր քաղաքների ցուցանիշների հետ համեմատած, որոնք գտնվում են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Մենք կարողացել ենք կանգնեցնել կորոնավիրուսային հիվանդության տարածումն ի շնորհիվ ինքնակազմակերպման և մոսկվացիների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման»,- հայտարարել է Սոբյանինը։

Նա հավելել է, որ վերջին օրերին իշխանությունները կարողացել են երկու անգամ մեծացնել ինֆեկցիայի հայտնաբերման ցուցանիշները։ Այդ իսկ պատճառով էլ Մոսկվայի ցուցանիշները հայտնվել են վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող քաղաքների թվում։ Այն հնարավորություն է տալիս կանխարգելել վիրուսի տարածումը վաղ շրջանում, «այդ իսկ պատճառով ծանր հիվանդների թվի աճն այդքան նշանակալի չէ, որքան այն կարող էր լինել ավելի վատ սցենարի պարագայում»։

«Այդուհանդերձ, ակնհայտ է, որ վտանգը դեռևս աճում է։ Եվս մեկ անգամ դիմում եմ Ձեզ, հարգելի՛ մոսկվացիներ, խնդրելով ինքնամեկուսացման միջոցներին վերաբերել առավել պատասխանատվությամբ»,- հավելել է Սոբյանինը։

Մոսկվան Ռուսաստանում առաջինն է կորոնավիրուսի ցուցանիշներով։ Ըստ վերջին տվյալների Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 623 նոր դեպք, որոնցից 5 358-ը միայն Մոսկվայում։ Մայիսի 1-ի տվյալներով Մոսկվայում մահացածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 5 766-ի։

Լուսանկարում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter