HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մոսկվայում առանց գումարի մնացած ընտանիքն արդեն աշխատանք ունի

Մոսկվայում առանց գումարի և աշխատանքի մնացած չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքն արդեն վերադարձել է աշխատանքային առօրյային։ «Հետքի» հրապարակումից հետո նրանք օգնություն են ստացել Ռուսաստանում և Հայաստանում բնակվող հայերից։

Ընտանիքի մայրը՝ Քրիստինե Խաչատրյանը, պատմեց, որ ամուսինը, որդին և եղբայրն արդեն երեք օր է` աշխատում են։

Ընտանիքը Հայաստանում և Ռուսաստանում բնակվող հայերից 200 դոլար է ստացել։ Օգնություն ստացած գումարով կարողացել են վճարել տան վարձի զգալի մասը և շարունակել բնակվել նույն տանը։

Նրանց է այցելել նաև Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից մեկը, սնունդ տարել։

Օրեր առաջ էլ Էլեկտրոստալ քաղաքում բնակվող հայերն են այցելել ընտանիքին, կրկին սնունդ տարել և աշխատանք առաջարկել։ Քրիստինեի ամուսինը, եղբայրը և 17-ամյա որդին արդեն երեք օր է՝ աշխատում են շինարարությունում։ Քրիստինեն ասում է՝ աշխատանք ունենալը իրենց համար մեծ օգնություն է, քանի որ ստացած աշխատավարձով կկարողանան տան վարձը վճարել և առօրյա հոգսերը հոգալ։

Քրիստինեն խնդրեց իր շնորհակալությունը հայտնել բոլոր օգնողներին. «Շնորհակալ եմ, որ այս դժվարին օրերին մեր կողքին էին, կարողացան և սնունդով, և գումարով օգնել»,- ասաց նա։

Երեկ Քրիստիեն Խաչատրյանի ամուսնուն՝ Գևորգ Մաթևոսյանին, զանգահարել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից։ Նրանից հետաքրքրվել են՝ արդյոք դեռևս ցանկանում են վերադառանալ Հայաստան, թե ոչ։ Դեսպանատան ներկայացուցիչը ընտանիքի անդամներին առաջարկել է նաև աշխատանք Վորոնեժ քաղաքում, սակայն չեն համաձայնել՝ ասելով, որ արդեն աշխատանք ունեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter