HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2507-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանով 121-ով: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Գրանցվել է նաև մահվան ելքով նոր 4 դեպք: Մահացածներից մեկը եղել է 71-ամյա կին, մյուսները՝ 83, 66 և 79 տարեկան տղամարդիկ։ Ըստ առողջապահության նախարարության՝ վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով, մահերի ընդհանուր թիվն այժմ 39 է:

Մայիսի 3-ի համեմատ առողջացածների թիվն ավելացել է 36-ով և ընդհանուր կազմում է 1071:

Այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter