HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում երկու օր շարունակ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 000-ը

Ռուսաստանում մայիսի 4-ի դրությամբ՝ գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 10 581 նոր դեպք։ Այն ավելի ցածր է, քան մայիսի 3-ի տվյալներն են, սակայն երկրորդ օրն է արդեն, ինչ Ռուսաստանում նոր դեպքերի թիվը 1 օրվա ընթացքում գերազանցում է 10 000-ը։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Կորոնավիրուսը հայտնաբերվել է երկրի 82 շրջաններում։ Վարակակիրների 50,6 %-ը նախկինում շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ։ Օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջիններիս մոտ կլինիկական ախտանիշներ չեն հայտնաբերվել։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 145 268 դեպք։ Մայիսի 4-ի դրությամբ՝ մահացության նոր դեպքերի թիվը 76 է՝ ընդհանուր թիվը հասնելով 1 356-ի։ Մոսկվայում մահացության նոր դեպքերի թիվը 35 է։

Կորոնավիրուսի ցուցանիշներով Ռուսաստանը ներկայում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Թուրքիայից։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ երկրում իրականացվել է ավելի քան 4,3 միլիոն լաբորատոր հետազոտություն, որոնցից միայն 184 000-ը՝ մայիսի 3-ին։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter