Իսպանիան կարանտինից հետո․․․ սերֆինգ, սոցիալական հեռավորություն, հարյուրավոր մարդիկ, որոնք դիմավորում են մայրամուտը
Մարտի 26-ից սկսած` Իսպանիայում գործում էր Եվրոպայում ամենախիստ մեկուսացման ռեժիմը։ Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 247 000 դեպք, մահացել՝ ավելի քան 25 000 մարդ։ Դեպքերի ընդհանուր թվով Իսպանիան զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Սակայն վերջին շրջանում նոր դեպքերի և մահացության դեպքերի թիվը կտրուկ նվազել է, այդ իսկ պատճառով մայիսի 2-ից բնակիչներին նորից թույլատրել են տնից դուրս գալ՝ զբոսանքի և բացօթյա պայմաններում սպորտով զբաղվելու համար։
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ զբոսնել և սպորտով զբաղվել հնարավոր է միայն որոշակի ժամերի։ Այդուհանդերձ, երկրում շարունակվում է սահմանափակումների մեղմացման գործընթացը։ Meduza-ն լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս կյանքն Իսպանիայում՝ կարանտինի մեղմացումից հետո։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել