
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման ընդհանուր 117 դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի վերաբերյալ։
«Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում», - նշված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել