
Բացօթյա սրճարաններ եւ սահմանափակումների վերացում (լուսանկարներ)
Մայիսի 4-ից Պարետատան որոշմամբ փոփոխություններ են կատարվել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում․ հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, սակայն հանրային տրանսպորտը դեռ չի գործելու։
Այսօրվանից գործում են սրճարանների բացօթյա հատվածները, գեղեցկության սրահները։ Սահմանափակումների զգալի մասը հանելու հենց առաջին օրը Երևանի կենտրոնը մարդաշատ էր․ քաղաքացիները զբոսնում էին, զբաղվում իրենց գործերով, ժամանակ անցկացնում բացօթյա սրճարաններում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել