
«Վարդենիսի պոլիկլինիկայի» եւ «Վարդենիսի հիվանդանոցի» աշխատակիցները դուրս են եկել ինքնամեկուսացումից
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վարդենիսի բուժհաստատությունների աշխատակիցները դուրս են եկել ինքնամեկուսացումից։
«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։
Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները», - նշել է Գնել Սանոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել