
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, մահվան` 1 դեպք
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ մայիսի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք և 24 առողջացած։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։
Ընդհանուր արձանագրվել է արդեն 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 26929 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել