HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաակաշվիլին հաստատել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի կազմում նշանակվելու լուրը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին Deutsche Welle-ի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդում իր նշանակման լուրը։ Ավելի վաղ, նույն օրը խորհրդի քարտուղարի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակման մասին հայտնել էին ուկրաինական ԶԼՄ-ները։ 

«Ես նշանակվել եմ գործադիր կոմիտեի ղեկավար, ոչ թե քարտուղար»,- ուղղել է Սաակաշվիլին։ Նա չի նշել, թե երբ կլինի նշանակման ճշգրիտ ամսաթիվը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նշանակման հրամանը կհրապարակվի արդեն մայիսի 6-ին։

Բարեփոխումների ազգային խորհուրդն ստեղծվել է 2014 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով։ Երկրի նախագահի պաշտոնական կայք էջում նշված է, որ Խորհուրդը հատուկ խորհրդատվական-խորհրդակցական մարմին է, որը գործում է Նախագահին կից։ Այն զբաղվում է ռազմավարական պլանավորման, Ուկրաինայում բարեփոխումների միասնական պետական քաղաքականության ներդրման և իրականացման հարցերով։ Խորհրդի կազմը նշանակում է Ուկրաինայի նախագահը։ Համաձայն նախագահի պաշտոնական կայք էջի՝ 2014-2018 թվականներին տեղի է ունեցել խորհրդի 28 նիստ։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի սկզբին։

Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 22-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն առաջարկել է զբաղեցնել բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Ապրիլի 30-ին Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արահամիան սակայն հայտնել է, որ Ուկրաինայում Սաակաշվիլիի համար գտել են նոր ֆորմատի աշխատանք։ Արահամիան չէր նշել կոնկրետ պաշտոնը։

2019 թվականի մայիսին ընտրվելով նախագահ՝ Զելենսկին վերականգնել էր Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից 2017թ. նրան զրկել էր նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ Դեռ նախագահական արշավի ժամանակ Զելենսկին դրական էր արտահայտվել Սաակաշվիլիի վերաբերյալ։ 2015 թվականին Սաակաշվիլին նշանակվել էր Օդեսայի մարզի նահանգապետ, սակայն 1,5 տարի անց կենտրոնական իշխանությունները նրան ազատել էին իր զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter