HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիան, Լիտվան և Էստոնիան մայիսի 15-ից կբացեն ներքին սահմանները

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները պայմանավորվել են մայիսի 15-ից բացել ներքին սահմանները։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։

Այլ երկրներից Բալթյան պետություններ ժամանողները, ներքին սահմանների բացվելուց հետո, պարտավոր կլինեն 14 օր շարունակ գտնվել ինքնամեկուսացման ռեժիմի մեջ, հավելել է Կարինշը։

Մայիսի 6-ի տվյալներով Լատվիայում կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել 900 անձանց մոտ։ 17 մարդ մահացել է, 464-ը՝ ապաքինվել։ Լիտվայում COVID-19 կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1428-ի, 48 մարդ մահացել է, 718-ը՝ ապաքինվել։ Էստոնիայում էլ հիվանդությունը հայտնաբերվել է 1713 անձանց մոտ, 55 պացիենտներ մահացել են, 264-ը՝ ապաքինվել։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան իրենց սահմանները փակել էին մարտի կեսերից։

Լուսանկարում էստոնիայի մայրաքաղաք Տալլինը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter