HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

3 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով Կառավարությունը կհատկացնի շուրջ 3 մլրդ դրամ, որից՝

  • 1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ը բնակելի տան շինարարություն, 9-ը՝ բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ)
  • 988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ,
  • 143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։

«Դեռևս 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 46 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով։ Հատկացված միջոցներից կային տնտեսումներ, ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է։

2019 թվականի պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվեց և լուծման ընթացքում է։

2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի նոյեմբերին հատկացվեց 1 մլրդ 290 մլն դրամ այդ աշխատանքները մեկնարկեցին և այս տարի կավարտվեն»։ Այս մասին կառավարության մայիսի 7-ի նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պարտականություններն իրականացնող Արմեն Ղուլարյանը։

Բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար՝ տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների  շինարարությունը, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ՝ կիրառելով և տեղայնացնելով արդեն իսկ հաստատված տիպային նախագծերը:

Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նախընտրում են ԲԳՎ, և 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ․ «Տների համար այս տարի կմեկնարկենք շինարարական աշխատանքները։ Ըստ էության սա 2018 թվականից մեկնարկած աղետի գոտում իրականացվող պետական ծրագրի ավարտական փուլն է»։

Իրականացվող աշխատանք­նե­րը կազմակերպվում են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ վեր­ջի­նիս համաձայնությամբ՝ մարզպետների աշխատակազմերի և կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter