HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Անուշավան Դանիելյանը երաշավորություն տվեցին Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում էին։ Եկել էին անձնական երաշխավորություն ներկայացնելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Սա նշանակում է, որ Արցախի և Հայաստանի նախկին վարչապետներն իրենց խոսքով և դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցով երաշխավորում են Հայաստանի երկրորդ նախագահի պատշաճ վարքագիծն՝ ազատության մեջ։

Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարան էր ներկայացվել շուրջ երկու ամիս առաջ՝ մարտի 16-ին, սակայն դրանից հետո նիստեր տեղի չեն ունեցել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձվեց, ապա պարզ դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 17-ին, նա վերադարձավ աշխատանքի, սակայն նույն օրը նորից արձակուրդ մեկնեց՝ կապված առողջական խնդիրների հետ։ Այս երկու ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ դատավոր Դանիբեկյանի՝ առողջական խնդիրներ ունենալու պայմաններում խափանման միջոցի գործի քննությունը պետք է մակագրվի այլ դատավորի, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այլ դատավորի չմակագրեց գործի քննությունը։

Միջնորդությունն այսօր քննում է դատավոր Աննա Դանիբեկյանն, ով երեկվանից նորից աշխատում է։

Այսօրվա դատական նիստը մեկնարկեց առանց ծափահարությունների։ Քոչարյանի աջակիցներին ու ընդդիմադիրներին նիստերի դահլիճ մուտք գործել չի թույլատրվել։ Ներսում միայն ԶԼՄ ներկայացուցիչներ են, ըստ որում՝ մեծ մասամբ՝ օպերատորներ, կա նաև մեկ-երկու լրագրող, որոնք առանց օպերատորների են աշխատում։ Այս ամենը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում դատարանում անվտանգությունն ապահովելու հանգամանքով։

Չնայած դրան՝ դատարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված։ Ոստիկանությունը պարբերաբար նրանց հորդորում է սոցիալական հեռավորություն պահպանել։

Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած անձինք րոպեներ առաջ եկել էին նիստերի դահլիճ։ Նրանք բանավոր կերպով ևս երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսևորի, ապա ստորագրեցին երաշխավորության պայմանը խախտելու դեպքում սպասվող պատասխանատվության մասին զգուշացված լինելու վերաբերյալ գրության տակ։

Դատական նիստն ընդմիջվեց։

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
corona 19 about giving back the money that he stole from Kerkorian .the lion of arshak . the tiger .the genius .is afraid is food is not good enough .for him the jail is to crowded for his skin have his son join him. and his lawyer the all family bunch of no goodi bet you. they all have patek Philip watch..??????????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter