
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (լուսանկարներ)
Երկու ամիս ընդմիջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մարտի մեկի գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ դատական նիստ։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական երաշխավորություն ներկայացնելու էին եկել Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մի քանի միջնորդություններ ներկայացվեցին: Դրանք լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանիը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 13-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել