
Հաստատվել է կորոնավիրուսի ևս 146 դեպք, ընդհանուր` 3175 մարդու մոտ
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 146 դեպք, ընդհանուր` 3175, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում:
Այսպիսով` կորոնավիրուսային հիվանդությամբ կա 49 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել