HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը

Մայիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին ժամանակավորապես թույլատրել է մասամբ ազգայնացնել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այդ մասին գրում է գերմանական «Deutsche Welle»-ն։

Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, պետության կողմից շուկայի կարգավորումը պետք է իրականացվի հանրային շահի պահպանման տեսանկյունից։ Մասնավորապես, այս գործողությունների իրականացումը նպատակամիտված է մեծ թվաքանակով աշխատատեղերի կրճատումից խուսափելուն և ինովացիոն կամ համակարգաստեղծ ձեռնարկությունների սննկացումից պաշտպանելուն։

Ազգայնացման դեպքում պետք է մշակվի նաև «ձեռնարկությունների կապիտալից պետության դուրս գալու ռազմավարություն»։ Եթե պետությունը որևէ ընկերության կապիտալին մասնակցի 6 տարուց ավելի, ապա պետք է ներկայացվի ընկերության վերակազմակերպման նախագիծ։

Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ սա կարևոր քայլ է  տնտեսության ֆինանսական օգնության գործընթացում հավելյալ ճկունություն ապահովելու համար։ «Մեր նպատակը ճգնաժամի ավարտից հետո հաջողության հասնելն է»,- հավելել է նախարարը։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter