
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 79 նոր դեպք, մահացել է 1 հոգի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 79 նոր դեպք և 34 առողջացած։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրն արձանագրվել էր մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։
Այդպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561 թեստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել