HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուհանում վերջին մեկ ամսվա մեջ առաջին անգամ գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր

Չինաստանի Ուհան քաղաքում, որը դարձել էր COVID-19 կորոնավիրուսի ծագման օջախ, գրանցվել են կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր։ Կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել հինգ մարդու մոտ։ Սրանք ապրիլի 3-ից այս կողմ առաջին հաստատված դեպքերն են Ուհանում։ Չինական իշխանությունների տվյալներով՝ բոլոր վարակակիրները բնակվելիս են եղել միևնույն բնակելի շենքում։ 

Չինաստանն սկսել էր մեղմացնել կարանտինային ռեժիմն այն բանից հետո, երբ վարակման նոր դեպքերի թիվն սկսել էր կտրուկ անկում գրանցել, չնայած փորձագետների այն նախազգուշացումներին, որ մարդկանց ազատ տեղաշարժը կարող է դառնալ վարակման դեպքերի աճի պատճառ։ Կիրակի օրը՝ մայիսի 10-ին, Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Գիրին պրովինցիայի Շուլան քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի պետական սահմանների մոտ, գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք։ Մայիսի 11-ին քաղաքում հայտարարվել է կարանտին։ Քաղաքը դարձել է Չինաստանի միակ վայրը, որտեղ իշխանությունները ռիսկի մակարդակը բարձրացրել են վերին նշանակետին։

Քաղաքի բնակչությանը հանձնարարվել է մնալ տանը։ Բացառություն է կազմում միայն սննդի ձեռքբերման նպատակով մթերային խանութներ գնալը։ Հանրային տրանսպորտի աշխատանքը կանգնեցվել է, իսկ տաքսիներին արգելվել է լքել քաղաքը։ Դեռևս պարզ չէ, թե որտեղ է վարակման աղբյուրը, սակայն հաշվի առնելով պրովինցիայի աշխարհագրական դիրքը, փորձագետները չեն բացառում, որ վիրուսը փոխանցվել է հարևան երկրներից քաղաք վերադարձած աշխատանքային միգրանտներից։

Հարավային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վարակման ամենամեծ թիվն է։ Նոր վարակակիրներից 29-ը եղել են Սեուլի գեյ ակումբներից մեկի հաճախորդներ։ Ինչպես փոխանցում են հարավկորեական լրատվամիջոցները՝ վարակի տարածողը եղել է 30-ից ցածր տարիքի մի տղամարդ։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter