HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 220 000-ը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 220 000-ը։ Այդ մասին հայտնել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ 

Կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվել են Ռուսաստանի բոլոր շրջաններում։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2009 դեպք, ապաքինվել է 39 801 պացիենտ։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 11 656 մարդ, ապաքինվել 5 495 պացիենտ։ Այսպիսով, Ռուսաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով դարձել է չորրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային։

Ավելի վաղ, Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, արդեն հասել է կորոնավիրուսի վարակման գագաթնակետին, որի արդյունքում երկրում իրավիճակը կայունացել է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանում ներկայումս նկատվում է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշները՝ շուրջ 1 %:

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter