
Կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք` մեկ օրվա ընթացքում. մահացել է 82-ամյա կին
Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք է արձանագրվել։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ մայիսի 12-իn` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, մահացել է մեկ մարդ։ Մահացած պացիենտը, ըստ նախարարության, եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ը` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը, նախարարության փոխանցմամբ, 19 է։ Մինչ օրս իրականացվել է ընդհանուր առմամբ 33 313 թեստ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել