HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սաղսարա»-ի չորրորդ կանգառը Ծովինար գյուղն է (ֆիլմ 4)

«Սաղսարա» ստեղծագործական, հետազոտական-երաժշտական թիմը ներկայացնում է չորրորդ՝ «Սաղսարա-Ծովինար» ֆիլմը, որի նկարահանման աշխատանքները սկսվել էին 2020-ի մարտի սկզբին։

Նկարահանման եւ ձայնագրման աշխատանքներից անմիջապես հետո՝ մարտի 16-ին, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, եւ Սաղսարա թիմը, վերադառնալով Գեղարքունիքի մարզից, որոշում կայացրեց ինքնամեկուսանալ մեկ վայրում, որպեսզի հնարավոր դառնա ֆիլմի հետարտադրական աշխատանքային ընթացքը։ Միասին ապրելով «արտակարգ» վերջին երկու ամիսները՝ հնարավոր եղավ ամբողջացնել «Սաղսարա-Ծովինար» ֆիլմը եւ երգը։

Մինչ այս, Սաղսարա հետազոտական թիմը շրջել է Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում՝ արդյունքում ներկայացնելով «Սաղսարա-Լեռնապատ», «Սաղսարա-Ոսկեհասկ», «Սաղսարա-Ներքին Բազմաբերդ» ֆիլմերը, որոնք ներկայացնում են համապատասխան գյուղերի պատմական, մշակութային արժեքները, գյուղացու կենցաղն ու առօրյան, ժողորվրդական երգի պահպանված նմուշներն ու վերջիններիս կատարողներին։

Այս պահին թիմը պատրաստվում է հինգերորդ մարզի ուսումնասիրությանը՝ ամբողջացնելու համար «սաղսարա քարտեզի» հինգերորդ կանգառը։ Ընտրված մարզի եւ գյուղի մանրամասները՝ շուտով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter