
Գրանցվել է կորոնավիուսի 180 նոր դեպք. մեկ քաղաքացի մահացել է
Մայիսի 13-ի 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 180-ով, և այժմ ընդհանուր թիվը կազմում է 3718: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Նշենք, որ սա մեկ օրում գրանցված ամենաշատ դեպքերի թիվն է Հայաստանում:
Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Նախարարության փոխանցմամբ՝ մահացածը եղել է 65 տարեկան տղամարդ, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Մահվան ելքեվ դեպքերի թիվը հիմա 48 է:
Առողջացածների ընդհանուր թիվն էլ 1500 է, որը նախորդ օրվա համեմատ ավելացել է 70-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել