HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բերդավանում թաղմանը մասնակցած անձի թեստը բացասական է եղել

Մայիսի 11- ին «Հետքը» նյութ էր հրապարակել, որ Բերդավան գյուղ եկած եւ մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցածներից մեկի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տղամարդը թաղմանը մասնակելուց հետո էր իմացել, որ կինը կորոնավիրուսի վարակակիր է։ 

Երեկ տղամարդը եւ նրա դուստրը թեստ են հանձնել, նրանց թեստերը բացասական են։ Այս մասին տեղեկացնում է Բերդավան գյուղի պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter