HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է․ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված են։ Նրանք այսօր չէին մասնակցում Կառավարության նիստին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում հայտնեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, ուստի Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է։

«Հետք»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ Արսեն Թորոսյանը նույնպես ինքնամեկուսացվել է, քանի որ նախարարությունում կորոնավիրուսի դրական հաստատված դեպքեր են անձանագրվել։ Նիկողոսյանը հայտնեց նաև, որ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, սպասում է պատասխանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter