HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան բացում է սահմանները հարևանների հետ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը չորեքշաբթի՝ մայիսի 14-ին հայտարարել է, որ հունիսի 15-ից Գերմանիան կբացի սահմանները հարևան Ավստրիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Բացի այդ նախարարը հայտարարել է, որ գերմանացիների համակարգված վարքագիծը և կանոններին հետևելը էականորեն օգնել է դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։

Մայիսի 16-ից սկսած Գերմանիայի սահմաններին իրականացվող տոտալ վերահսկողությունը փոխարինվելու է ընտրողական վերահսկողությամբ, իսկ որոշ խմբերի քաղաքացիների համար կկիրառվեն նաև լրացուցիչ մեղմացումներ։ Խոսքը գնում է այն քաղաքացիների մասին, որոնք քաղաքացիական ամուսնության մեջ են կամ էլ մեկնում են արտասահման՝ իրենց զուգընկերներին հանդիպելու։

Երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ թվում նաև Հայաստանի, Շենգեն գոտու մուտքը փակ կլինի մինչև հունիսի 15-ը, ընդ որում Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է որևէ կանխատեսում անել այն բանի կապակցությամբ, թե երբ իրավիճակը կկայունանա։ 

Հունիսի 15-ից Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանների բացումը երկարաժամկետ կլինի այն դեպքում, եթե շարունակվի պահպանվել Գերմանիայում առկա դրական դինամիկան, որը վկայում է վարակվածների թվի կրճատման մասին։ Գերմանիան Լյուքսեմբուրգի հետ սահմանն էլ կբացի մայիսի 16-ից, իսկ Դանիայի հետ սահմանի բացման հարցը քննարկում են երկու երկրների ներքին գործերի նախարարները։ Բացի այդ, Գերմանիայի ՆԳՆ-ն դաշնային հողերի իշխանություններին կոչ էր արել չեղարկել երկշաբաթյա պարտադիր կարանտինը բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ժամանում են Ֆրանսիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից, միևնույն ժամանակ կոչ արել կարանտինային ռեժիմը պահպանել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ժամանող քաղաքացիների համար։

Սահմանների բացման վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշումն սպասելի էր, քանի որ մայիսի 15-ին լրանում է կարանտինայի ռեժիմի վերաբերյալ որոշումը, որն ընդունվել էր մարտի կեսերին։ Մայիսի 12-ին տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Քրիստոնեադեմոկրատական միության նիստի ժամանակ, կոչ է արել բացել ԵՄ անդամ պետությունների հետ սահմանները։ Նույն երեկոյան նա հեռախոսազրույց էր ունեցել Ավստրիայի կանցլերի հետո, որտեղ երկու երկրների ղեկավարները որոշել էին հունիսի 15-ից ամբողջությամբ վերացնել սահմաններին գործող հսկիչ ռեժիմը։

Ներկայումս Գերմանիա և Ավստրիա ժամանող բոլոր անձինք պարտադիր պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին։ Ավստրիան բացառություն է արել միայն այն անձանց համար, որոնք կներկայացնեն բժշկական փաստաթուղթ, որը վկայում է COVID-19 կորոնավիրուսով վարակված չլինելու մասին։

Լուսանկարում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը, «Reuters» գործակալություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter