HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոբյանինը հայտարարել է COVID-19 կորոնավիրուսի հակամարմնի անվճար թեստավորման մասին

Մոսկվայում մայիսի 15-ից կսկսվի COVID-19 կորոնավիրուսի հակամարմնի զանգվածային անվճար թեստավորումը։ Այդ մասին հայտնել է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։

Սոբյանինի խոսքերով՝ յուրաքանչյուր շաբաթ մինչև 70 000 մարդ «կստանա հրավեր այցելելու պոլիկլինիկա, որտեղ կտա իմունոֆերմենտային անալիզ (կորոնավիրուսի ինֆեկցիայի իմունիտետի թեստ)։ Մոսկվայի քաղաքապետը հավելել է, որ թեստավորման տվյալները կդառնան կարանտինի պայմանների մեղմացման հիմք։ Հետազոտության արդյունքներն էլ կհրապարակվեն «mos.ru» կայքում։

Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան էլ նշել է, որ իմունիտետի թեստավորմանը մասնակից մոսկվացիները կընտրվեն պատահական սկզբունքով։ Հետազոտությունները կիրականացվեն բոլոր շրջաններում, իսկ ընտրանքը կձևավորվի հավասարաչափ բոլոր շրջաններից՝ կախված սեռատարիքային բաժանումից։

Մայիսի 14-ի տվյալներով Մոսկվայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 130,7 հազար դեպք (+4712 վերջին մեկ օրվա ընթացքում)։ Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից Մոսկվայում մահացել է 53 մարդ՝ ընդհանուր թիվը հասնելով 1232-ի։ Ապաքինվել է 21,5 հազար պացիենտ։

Լուսանկարը՝ «Moskva News Agency»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter